Լայմի արթրիտ 


Տարբերակ 2016
diagnosis
treatment
causes
Lyme Arthritis
Լայմի արթրիտ
Լայմի արթրիտը Borrelia burgdorferi բակտերիայի (Լայմի բորելիոզ) հարուցած հիվանդություններից մեկն է, որը փոխանցվում է տզի կծելու միջոցով, այդ թվում նաև Ixodes ricinus: Եթե մաշկը, կենտրոնական նյարդային համակարգը, սիրտը, աչքերը և այլ օրգանները կարող են Borrelia burgdorferi բակտերիայով հարուցված ինֆեկցիայի թիրախ լինել, Լայմի հիվանդության դեպքերի մեծ մասում հոդերը առաջնակի թիրախն են հանդիսանում։ Ինչևէ, բնութագրական է մաշկի ախտահարումը թափառող էրիթեմայի տեսքով` տարածվող, կարմիր մաշկային ցան տզի խայթոցի տեղում : Հազվադեպ, Լայմի արթրիտի չբուժված դեպքերում կարող է ախտահարվել կենտրոնական նյարդային համակարգը : 1
evidence-based
consensus opinion
2016
PRINTO PReS
1. Ի՞նչ է Լայմի արթրիտը։
2․ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ և ԲՈՒԺՈՒՄԸ
3. ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔԸ



1. Ի՞նչ է Լայմի արթրիտը։

1.1 Ի՞նչ է սա։
Լայմի արթրիտը Borrelia burgdorferi բակտերիայի (Լայմի բորելիոզ) հարուցած հիվանդություններից մեկն է, որը փոխանցվում է տզի կծելու միջոցով, այդ թվում նաև Ixodes ricinus:
Եթե մաշկը, կենտրոնական նյարդային համակարգը, սիրտը, աչքերը և այլ օրգանները կարող են Borrelia burgdorferi բակտերիայով հարուցված ինֆեկցիայի թիրախ լինել, Լայմի հիվանդության դեպքերի մեծ մասում հոդերը առաջնակի թիրախն են հանդիսանում։ Ինչևէ, բնութագրական է մաշկի ախտահարումը թափառող էրիթեմայի տեսքով` տարածվող, կարմիր մաշկային ցան տզի խայթոցի տեղում :
Հազվադեպ, Լայմի արթրիտի չբուժված դեպքերում կարող է ախտահարվել կենտրոնական նյարդային համակարգը :

1.2 Որքա՞ն հաճախ է այն հանդիպում։
Արթրիտ ունեցող երեխաների միայն փոքր մասն է ունենում Լայմի արթրիտ։ Ինչևէ, Լայմի արթրիտը Եվրոպայում երեխաների և մեծահասակների մոտ բակտերիալ ինֆեկցիայով հարուցված արթրիտներից ամենահաճախ հանդիպողն է։ Այս հիվանդությունը հիմնականում հանդիպում է դպրոցահասակ երեխաների մոտ, սակայն երբեմն կարող է հանդիպել մինչև 4 տարեկան երեխաների մոտ։
Այն հանդիպում է ամբողջ Եվրոպայում, բայց ավելի հաճախ՝ Միջին Եվրոպայում և հյուսիսային Սկանդինավիայում` Բալթիկ ծովի շրջակայքում։ Չնայած փոխանցումը կատարվում է ինֆեկցված տզերի խայթոցի միջոցով, որոնք ակտիվ են ապրիլից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում (կախված շրջակա միջավայրի ջերմաստիճանից և խոնավությունից), Լայմի արթրիտը կարող է սկսվել տարվա ցանկացած ժամանակ, քանի որ ինֆեկցված տզի խայթոցի և հոդերի այտուցի միջև երկար և փոփոխական ժամանակահատված է լինում։

1.3 Որո՞նք են հիվանդության պատճառները։
Հիվանդության պատճառն է Borrelia burgdorferi բակտերիան, որը փոխանցվում է Ixodes ricinus տզի խայթոցի միջոցով։ Շատ տզեր ինֆեկցված չեն և հետևաբար տզերի խայթոցների մեծ մասը ինֆեկցիայի պատճառ չեն դառնում, և շատ ինֆեկցիաներ, որոնք արտահայտվում են որպես թափառող էրիթեմա, չեն բերում հիվանդության ավելի ուշ փուլերի, ներառյալ Լայմի արթրիտի։
Սա վերաբերում է հատկապես այն դեպքերին, երբ ինֆեկցիայի, ներառյալ թափառող էրիթեմայի, արդեն վաղ փուլերում, տրվում է հակաբիոտիկ։ Այսպիսով, չնայած Լայմի բորելիոզը թափառող էրիթեմայի ձևով կարող է տարվա ընթացքում առաջանալ 1000 երեխայից 1-ի մոտ, Լայմի արթրիտը, որպես հիվանդության ավելի ուշ արտահայտությունը, առաջացում է հազվադեպ:

1.4 Այն ժառանգակա՞ն է։
Լայմի արթրիտը ինֆեկցիոն հիվանդություն է և այն ժառանգական չէ։ Որպես լրացում, հակաբիոտիկային բուժման հանդեպ կայուն Լայմի արթրիտը ասոցացվում է որոշակի գենետիկ մարկերների հետ, բայց այս նախատրամադրվածության հստակ մեխանիզմները հայտնի չեն։

1.5 Ի՞նչու իմ երեխան ունի այս հիվանդությունը։ Հնարավո՞ր է այն կանխել։
Եվրոպական տարածաշրջանում, որտեղ տզեր են հայտնաբերվում, երեխաների շրջանում դժվար է կանխարգելել տզի խայթոցը։ Ինչևէ, դեպքերի մեծամասնությունում հիվանդության հարուցիչը՝ Borrelia burgdorferi-ն, մարդուն փոխանցվում է տզի կծելուց ոչ թե անմիջապես հետո , այլ մի քանի ժամից մինչև մեկ օրվա ընթացքում, երբ հարուցիչը արդեն գտնվում է տզի թքագեղձերի մեջ, և արտաթորվում է թքի միջոցով տիրոջ (այսինքն `մարդու) օրգանիզմ: Տիզը կպչում է մարդու մարմնին 3-5 օրվա ընթացքում, սնվելով տիրոջ արյունով։ Եթե ամռանը ամեն երեկո ստուգեք ձեր երեխայի մարմնին կպած տզերի համար, և հայտնաբերելու դեպքում դրանք անմիջապես հեռացնեք, Borrelia burgdorferi-ի փոխանցումը խիստ անհավանական կլինի։ Տզի կծելուց հետո կանխարգելիչ հակաբիոտիկների նշանակումը ցուցված չէ։
Սակայն, եթե տզի կծելուց հետո առաջանում է հիվանդության վաղ արտահայտությունը՝ թափառող էրիթեման, անհրաժեշտ է հակաբիոտիկ նշանակել։ Այս բուժումը կդադարեցնի բակտերիայի հետագա բազմացումը և կկանխարգելի Լայմի արթրիտը։ ԱՄՆ-ում մշակվել էր պատվաստանյութ Borrelia burgdoferi-ի ենթատեսակներից մեկի դեմ, սակայն այն հանվեց շուկայից `տնտեսական նկատառումներից ելնելով։ Այս պատվաստանյութի օգտագործումը Եվրոպայում անիմաստ է, հարուցչի տարբեր ենթատեսակների առկայության պատճառով։

1.6 Այն վարակի՞չ է։
Չնայած, որ այն ինֆեկցիոն հիվանդություն է, այն վարակիչ չէ (այն չի փոխանցվում մեկ մարդուց մյուսին), քանի որ բակտերիները փոխանցվում են տզերի միջոցով։

1.7 Որո՞նք են հիմնական նշանները։
Լայմի արթրիտի հիմնական նշաններն են ախտահարված հոդերում այտուցը և շարժումների սահմանափակումը։ Մեծածավալ այտուցը սովորաբար ուղեկցվում է թեթև ցավով կամ ընդհանրապես ցավ չի դիտվում։ Ամենահաճախ ախտահարվող հոդերն են ծնկան հոդերը, չնայած, այլ խոշոր և երբեմն նաև մանր հոդեր նույնպես կարող են ախտահարվել։ Հազվադեպ է լինում, որ ծնկան հոդը չի ախտահարվում, դեպքերի 2/3-ում առկա է ծնկան հոդի մոնոարթրիտ։ Ավելի քան 95% դեպքերը ընթանում են օլիգոարտիկուլյար ձևով (4 և ավելի քիչ հոդեր), հաճախ ծնկան հոդի ախտահարմանբ, որը ժամանակի ընթացքում մնում է որպես միակ ախտահարված հոդ։ Դեպքերի 2/3-ում Լայմի արթրիտը ընթանում է դրվագային ձևով (արթրիտը անհետանում է ինքնուրույն մի քանի օրից մինչև մի քանի շաբաթվա ընթացքում, անախտանիշ ինտերվալից հետո նույն հոդերի արթրիտը վերադառնում է)։
Հոդի բորբոքման էպիզոդների հաճախականությունը և տևողությունը ժամանակի ընթացքում պակասում են, սակայն որոշ դեպքերում կարող է ավելանալ և ի վերջո արթրիտը կարող է դառնալ խրոնիկ։ Հազվադեպ, հենց սկզբից առաջանում է երկարատև արթրիտ (արթրիտը պահպանվում է 3 ամիս և ավելի երկար)։

1.8 Հիվանդությունը նույն՞ն է յուրաքանչյուր երեխայի մոտ։
Ոչ։ Հիվանդությունը կարող է լինել սուր (այսինքն դիտվում է արթրիտի մեկ դրվագ), դրվագային և խրոնիկ։ Կա կարծիք, որ սուրը ավելի բնորոշ է փոքր տարիքի երեխաներին, իսկ խրոնիկը՝ դեռահասներին։

1.9 Հիվանդությունը տարբերվու՞մ է երեխաների և մեծահասակների մոտ։
Հիվանդությունը երեխաների և մեծահասակների մոտ նույնն է։ Սակայն, երեխաները ավելի հաճախ են ունենում արթրիտներ, քան մեծահասակները։ Ի տարբերություն դրան, ինչքան փոքր է երեխան, այնքան հիվանդության ընթացքն ավելի արագ է, և ավելի հավանական է հակաբակտերիալ բուժմամբ ստացված լավ արդյունքները:


2․ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ և ԲՈՒԺՈՒՄԸ

2.1 Ինչպե՞ս է այն ախտորոշվում։
Եթե երեխայի մոտ առաջացել է առանց պատճառի արթրիտ, տարբերակիչ ախտորոշումների ցանկում պետք է լինի Լայմի արթրիտը։ Կլինիկական կասկածը կարելի է հաստատել լաբորատոր հետազոտությունների միջոցով, ներառյալ արյան քննությունները և որոշ դեպքերում, սինովիալ հեղուկի հետազոտում (հեղուկ այտուցված հոդից)։
Արյան մեջ Borrelia burgdorferi-ի նկատմամբ հակամարմինները հայտնաբերվում են իմունոֆերմենտային քննության միջոցով։ Եթե իմունոֆերմենտային քննությամբ հայտնաբերվում են IgM-հակամարմիններ, ապա այն պետք է հաստատվի Իմունոբլոտ կամ Western blot կոչվող ավելի հավաստի հետազոտությամբ։
Եթե երեխայի մոտ առկա է անհայտ պատճառի արթրիտ և իմունոֆերմենտային քննությամբ հայտնաբերվել են IgM-հակամարմիններ, որոնք հաստատվել են Western բլոտի միջոցով, ապա ախտորոշվում է Լայմի արթրիտ։ Ախտորոշումը կարելի է հաստատել սինովիալ հեղուկի քննությամբ, որտեղ Borrelia burgdorferi բակտերիայի գենը կարելի է հայտնաբերել պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով։ Սակայն, այս լաբորատոր թեստը ավելի քիչ հուսալի է, քան շճաբանական հակամարմինների որոշումը։ Մասնավորապես, թեստը կարող է չհայտնաբերել ինֆեկցիա, երբ այն առկա է, և կարող է հայտնաբերել ինֆեկցիա, երբ այն չկա։ Լայմի արթրիտը պետք է ախտորոշվի մանկաբույժի կողմից կամ մանկական հիվանդանոցում: Սակայն, եթե հակաբակտերիալ բուժումը ձախողվում է, մանկական ռևմատոլոգը կարող է ներգրավվել հիվանդության հետագա հսկողության մեջ։

2.2 Ո՞րն է լաբորատոր հետազոտությունների կարևորությունը։
Շճաբանական ցուցանիշներից բացի, սովորաբար որոշվում են բորբոքային ցուցանիշները և կատարվում է արյան բիոքիմիական քննություն։ Որպես լրացում, համապատասխան լաբորատոր քննություններով ժխտվում են արթրիտի հնարավոր պատճառ հանդիսացող այլ ինֆեկցիաները։
Լայմի արթրիտը լաբորատոր թեստերով, ներառյալ իմունոֆերմենտային և իմունոբլոտ հետազոտություններով, հաստատելուց հետո, անհրաժեշտություն չկա կրկնել դրանք, քանի որ դրանք չեն արտացոլում հակաբակտերիալ բուժման արդյունքը։ Ընդհակառակը, այս թեստերը կարող են լինել դրական տարիների ընթացքում, չնայած հաջող բուժմանը։

2.3 Կարո՞ղ է այն բուժվել/ապաքինվել։
Քանի որ Լայմի արթրիտը բակտերիալ ինֆեկցիոն հիվանդություն է, բուժումը նշանակվում է հակաբիոտիկներով։ Լայմի արթրիտով հիվանդների ավելի քան 80%-ը ապաքինվում են հակաբիոտիկների մեկ կամ երկու կուրսով բուժումից հետո։ Մնացած 10-20%-ի մոտ հետագա հակաբակտերիալ բուժումը սովորաբար արդյունք չի տալիս և անհրաժեշտ են լինում հակառևմատիկ դեղեր։

2.4 Ո՞րն է բուժումը։
Լայմի արթրիտը կարող է բուժվել կամ ՛ խմելու ձևով տրվող հակաբիոտիկներով, 4 շաբաթ տևողությամբ, կամ ՛ ներերակային ներարկման ձևով տրվող հակաբիոտիկներով, առնվազն 2 շաբաթ տևողությամբ։ Եթե կան խնդիրներ Ամոքսիցիլինի կամ Դոքսիցիլինի (տրվում է միայն 8 տարեկանից բարձր երեխաներին) նշանակման հետ, խորհուրդ է տրվում ներերակային բուժում Ցեֆտրիաքսոնով (կամ Ցեֆոտաքսիմով)։

2.5 Որո՞նք են դեղորայքային բուժման կողմնակի էֆֆեկտները։
Հնարավոր են կողմնակի էֆֆեկտներ, ներառյալ լուծ՝ խմելու տեսքով հակաբիոտիկներից, կամ ալերգիկ ռեակցիա։ Ինչևէ, կողմնակի էֆֆեկտները հազվադեպ են և թեթև։

2.6 Ինչքա՞ն պետք է տևի բուժումը ։
Հակաբակտերիալ բուժումը ավարտելուց հետո, խորհուրդ է տրվում սպասել 6 շաբաթ, մինչև եզրակացություն անելը, որ հիվանդությունը չի բուժվել, քանի որ արթրիտը դեռ առկա է ։
Այս դեպքերում, կարող է նշանակվել այլ հակաբիոտիկ։ Եթե երկրորդ հակաբակտերիալ բուժումից 6 շաբաթ անց արթրիտը պահպանվում է, անհրաժեշտ է սկսել հակառևմատիկ դեղեր։ Սովորաբար նշանակվում են ոչ ստերոիդային հակառևմատիկ դեղեր և ախտահարված հոդերում կորտիկոստերոիդների ներարկում, ավելի հաճախ ծնկան հոդերում։

2.7 Ինչպիսի՞ պարբերական զննումներ են անհրաժեշտ։
Միակ անհրաժեշտ զննումը հոդերի վիճակի գնահատումն է։ Ինչքան երկար է արթրիտների անհետացումից հետո ժամանակահատվածը, այնքան քիչ է հնարավոր ռեցիդիվի առաջացումը։

2.8 Ինչքա՞ն է տևում հիվանդությունը։
Ավելի քան 80% դեպքերում հակաբիոտիկների մեկ կամ երկու կուրսով բուժումից հետո հիվանդությունը անհետանում է։ Մնացած դեպքերում արթրիտը տևում է մի քանի ամսից մինչև մի քանի տարի։ Վերջապես, հիվանդությունը ամբողջությամբ անհետանում է։

2.9 Ո՞րն է հիվանդության երկարաժամկետ զարգացումը (կանխատեսումը)։
Հակաբակտերիալ բուժումից հետո, հիվանդությունը մեծամասամբ անցնում է առանց բարդությունների։ Կան անհատական դեպքեր, երբ առաջանում է հոդերի վնասում, ներառյալ շարժումների սահմանափակում և զարգանում է օստեոարթրոզ։

2.10 Հնարավո՞ր է լրիվ առողջացում։
Այո։ Ավելի քան 95% դեպքերում հնարավոր է ամբողջական ապաքինում։


3. ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔԸ

3.1 Ինչպե՞ս կարող է հիվանդությունը ազդել երեխայի և նրա ընտանիքի առօրյա կյանքի վրա։
Ցավի և շարժումների սահմանափակման պատճառով երեխան չի կարող մասնակցել սպորտային ակտիվություններին, որպես օրինակ, չի կարող վազել արագ, ինչպես նախկինում։ Հիվանդների մեծ մասի մոտ, հիվանդությունը թեթև է ընթանում և խնդիրները փոքր են լինում և անցողիկ։

3.2 Ի՞նչ կասեք դպրոցի մասին։
Կարող է անհրաժեշտություն առաջանալ կարճ ժամանահատվածով դադարեցնել դպրոցի սպորտային պարապմունքներին հաճախելը, ուսանողներին հնարավորություն է տրվում ինքնուրույն որոշել, թե որ ֆիզիկական ակտիվությանն են ուզում մասնակցել։

3.3 Ի՞նչ կասեք սպորտի մասին։
Երեխան/դեռահասը պետք է ինքը որոշում ընդունի այս հարցում։ Եթե երեխան սպորտային ակումբներում մասնակցում է կանոնավոր պլանավորված ծրագրերի, անհրաժեշտ է նվազեցնել այս ծրագրերի պահանջները կամ հարմարեցնել այն երեխայի ցանկությունների հետ։

3.4 Ի՞նչ կասեք սննդակարգի մասին։
Աճող երեխայի համար սնունդը պետք է բալանսավորված լինի և պարունակի բավարար քանակի սպիտակուց, կալցիում և վիտամիններ։ Սննդակարգի փոփոխությունները չեն ազդում հիվանդության ընթացքի վրա։

3.5 Կարո՞ղ է կլիման ազդել հիվանդության ընթացքի վրա։
Չնայած տզերին հարկավոր է տաք և խոնավ կլիմա, բայց հենց ինֆեկցիան հասնում է հոդերին, հիվանդության հետագա ընթացքի վրա եղանակային փոփոխությունը չի ազդում։

3.6 Երեխան կարո՞ղ է պատվաստվել։
Պատվաստումների վերաբերյալ սահմանափակումներ չկան։ Պատվաստման արդյունավետության վրա հիվանդությունը կամ հակաբակտերիալ բուժումը չի ազդում։ Չկա որևէ լրացուցիչ կողմնակի ազդեցություն` կապված հիվանդության կամ բուժման հետ։ Ներկայումս Լայմի բորելիոզի հանդեպ պատվաստում չկա։

3.7 Ի՞նչ կասեք սեռական կյանքի, հղիության և հակաբեղմավորիչների մասին։
Հիվանդության ընթացքում չկան որևէ սահմանափակումներ սեռական կյանքի և հղիության համար։


 
Աջակիցներ
This website uses cookies. By continuing to browse the website you are agreeing to our use of cookies. Learn more   Accept cookies